Ամերիկյան Կենտուկիի նահանգում ոստիկանությունը երիտասարդի է ձերբակալել, որը ծաղրածուի հագուստ էր կրում եւ թաքնվում էր բնակելի համալիրից ոչ հեռու գտնվող անտառում, հայտնում է BBC-ն:

Դա տեղի է ունեցել վերջին ամիսներին ի հայտ եկած հաղորդագրությունների ֆոնին այն մասին, որ  երկրի տարբեր մասերում ծաղրածուի հագուստ հագած մարդիկ իբր երեխաներին անտառ են տանում: 

20-ամյա Ջոնաթան Մարտինին մեղադրել են հանրային վայրում դիմակով հայտնվելու եւ խուլիգանության համար: 

Ավելի վաղ Կենտուկիի ոստիկանությունը բնակիչներին տեղեկացրել էր, որ անթույլատրելի է մեքենա վարել եւ հանրության մեջ երեւալ նման տեսքով: Տեղի իշխանությունների խոսքով, դա կարող է հանրությունում տագնապի զգացողություն առաջացնել: