Առնվազն 162 մարդ է խեղդվել Եգիպտոսի ափերի մոտ` Ալեքսանդրիայի շրջանում փախստականներով նավակի խորտակման հետեւանքով: Այդ մասին հայտնում է  DW-ն` վկայակոչելով եգիպտական Բուհեյրա նահանգի նահանգապետ Մուհամմեդ Սուլթանին:   

Նրա խոսքով,  164 մարդու հաջողվել է փրկվել: Հնարավոր ողջ մնացածներին  փրկելու որոնողական աշխատանքները շարունակվում են: 

Նավը խորտակվել է չորեքշաբթի` սեպտեմբերի 21-ին: Ուղեւորների ընդհանուր թվի մասին հակասական տեղեկություններ են ստացվել: Մերձավորարեւելյան լրատվական MENA  գործակալությունը հայտնել է, որ նավում մոտ 600 մարդ է եղել: Այլ ԶԼՄ-ներ տվյալներ են մեջբերել 300-400 փախստականի վերաբերյալ: Դրանց թվում եղել են Եգիպտոսի, Սիրիայի, Սուդանի, Սոմալիի եւ Էրիթրեայի քաղաքացիներ: