Չինաստանի հարավ-արեւմուտքում 290 հազար մարդ տուժել է հորդառատ անձրեւների եւ ամպրոպի հետեւանքով, որոնք լեռնային հոսանքների եւ սելավաջրերի վարարում են առաջացրել:  Հինգ մարդ զոհվել է, երկուսն անհետ կորել է, յոթը վնասվածքներ են ստացել, հայտնում է Սինհուան:   

Հաղորդվում է, որ սեպտեմբերի սկզբինց օկրուգում միջինը  224 մմ տեղումներ են եղել, ինչը տարվա այդ եղանակի համար 135 մմ-ով ավելի է:   Դա այդ շրջանում օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում տեղումների ռեկորդային մակարդակ է: Առավել հորդառատ անձրեւներ տեղացել են սեպտեմբերի  16-ից մինչեւ 20-ը:

Տեղումների հետեւանքով առաջացած տարերային աղետների հետեւանքով տուժել են ճանապարհներ, ջրամատակարարման եւ կապի օբյեկտներ, էլեկտրահաղորդագծեր, ջրի տակ  է մնացել  9027 հա գյուղատնտեսական տարածք, փլուզվել է 415 ընտանիքի 1052 շինություն, մեծապես վնասվել է երեք դպրոց: