Ադրբեջանում Kapitalbank-ի բանկոմատներից գումար հանելու խնդիրներ են  նկատվում, հայտնում է haqqin.az-ը: Խնդիրն այն է, որ բանկոմատներից գումար հանելու խնդիրներ են ունենում հիմնականում թոշակառուները, քանի որ նրանց մեծ մասը հենց այդ բանկից է թոշակ ստանում:

Մասալինի շրջանում թոշակառուները անգամ փակել են ճանապարհները՝ ի նշան բողոքի:

Նրանք գումար հանելու խնդիրներ են ունենում, քանի որ Բնակչության սոցաապահովության հիմնադրամը շատ ուշ է փոխանցել գումարը: Դա կարող է պայմանավորված լինել մանաթի առաջիկա դեվալվացիայի մասին լուրերի հանգամանքով: