Արեւմուտքը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, չի կատարում Սիրիայի վերաբերյալ իր պարտավորությունները: Այդ մասին   Ռուսաստանի Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է ՆՏՎ հեռուստաալիքին տված հարցազրույցում: 

ՌԴ-ի արտգործնախարարը նաեւ նշել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի սեպտեմբերի  25-ի նիստը հրավիրվել է` ուշադրությունը Դեյր էզ-Զորի մոտակայքում ռմբակոծումներից շեղելու նպատակով:   

«Ինչո՞ւ են արտակարգ նիստ հրավիրում – ինքն իրեն հարց է տվել Լավրովը: Կարծում եմ` Արեւմուտքը չի կատարում իր պարտավորությունները»:

Նախարարն ընդգծել է, որ այդ նիստն անհրաժեշտ էր, որպեսզի  «ուշադրությունը շեղեն Դեյր էզ-Զորի մոտակայքում ռմբակոծումներից»: