«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան  Ուրիխանյանը նախաձեռնել է ԱԺ պատգամավորների ստորագրահավաք զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված  Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխելու նպատակով:  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կուսակցության լրատվական ծառայությունից:

Դիմումին արդեն միացել են պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը եւ  Զարուհի Փոստանջյանը: Միանալու ցանկություն ունեցող մյուս պատգամավորներին առաջարկվում է այսօրվա ընթացքում ստորագրել ձևաթուղթը: