Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 17.16-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցի տներից մեկի արտաքին պատի մի հատվածը փլուզվել է, ինչի հետեւանքով վնասվել է կից անցնող գազատար խողովակը, առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 39-րդ տանը տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչի հետեւանքով փլուզվել է արտաքին պատը՝ մոտ 10 քմ:

Դեպքի վայրում են գտնվել «1-04» ծառայության աշխատակիցները: