Սանկտ Պետերբուրգում դատարանը գրավի դիմաց բաց է թողել ադրբեջանցուն, որը գազանաբար հաշվեհարդար էր տեսել երիտասարդ կնոջ նկատմամբ: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ  34-ամյա Սամիր Հաբիբովը մահացու ծեծել է  23-ամյա Գյուլնար Վելիեւային: Ամուսիններն ընդամենը մեկ շաբաթ էր, ինչ ամուսնացած էին: 

Ռուսաստանյան ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, կնոջ նկատմամբ հաշվեհարդար տեսնելով` Հաբիբովը նրա մարմինը նետել է անտառում: Հետագայում նա ամեն  ինչ խոստովանել է եւ նույնիսկ ցույց է տվել, թե որտեղ է թաղել մարմինը: Մայիսի  27-ին նրան բերել են դատարան: Եվ ժանրի բոլոր օրենքների համաձայն, պետք է կալանքի առնեին: Բայց անսպասելիորեն բաց են թողել` տնային կալանք տալով:  Հաբիբովը հարաբերական ազտությունը բառացիորեն գնել  է` որպես գրավ երեք մլն ռուբլի վճարելով: Սեպտեմբերի   23-ին տեղի է ունեցել երկրորդ նիստը: Գուլիի ծնողները հույս ունեին, որ Հաբիբովին ամեն դեպքում կուղարկեն հատուկ քննչական մեկուսարան, չէ որ չորս ամսվա ընթացքում նրա գործում բազմաթիվ նոր փաստեր էին ի հայտ եկել: Բայց Ֆեմիդան դարձյալ կանգնել է մեղադրյալի կողմը եւ կես տարով երկարաձգել է նրա տնային կալանքը:   

«Երբ դստերս մարմինը հայտնաբերեցին, նրա վրա 32 վնասվածք արձանագրեցին: Հարվածներն այնքան ուժգին էին եղել, որ նրա կոկորդը վնասվել էր, ասես փորձել էին նրան խեղդել… Փորձաքննությունն ապացուցել է, որ Սամիրը նրան ծեծել է այն հինգ օրվա ընթացքում, երբ նրանք ամուսնացած են եղել», -ցավով ասում է Գուլի Սուջայաթի հայրը:  Բոլոր այդ օրերին աղջիկը ոչ մի անգամ չի բողոքել ոչ ծնողներին, ոչ ընկերներին: Ավելի շուտ նա աղջկան վախեցրել է, ենթադրում է սպանվածի հայրը: 

Առայժմ չի ապացուցվել Սամիրի եղբոր հանցակցությունը սպանությանը, սակայն հենց նրա մեքենայով են մարմինը տարել Պետրոդվորեցի մոտակայք:  

Պարզվել է նաեւ, որ Սամիրն արդեն հինգ տարով ազատազրկված է եղել ավազակության համար: Ոչ մարդասպանը, ոչ նրա ծնողները չեն ցավակցել սպանված աղջկա ընտանիքին: