Մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտման դեպքերի հայտնաբերման ուղղությամբ պետական եկամուտների կոմիտեի վերահսկողության արդյունքում կանխվել է ապօրինի ներկրման հերթական փորձը:

Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի սրահում նախապես պատրաստված թաքստոցից   հայտնաբերել  են  մաքսային հսկողությունից թաքցված «LG» ապրանքանիշի շուրջ 250 բջջային հեռախոս:

Մաքսանենգ ապրանքի հայտնաբերումից անմիջապես հետո մեքենայի վարորդը խոստովանել է, որ ավտոմեքենայի առաջնամասում եւս թաքցրել է նույն ապրանքանիշի 48 հեռախոս` մաքսային ձեւակերպումներից  խուսափելու  նպատակով:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին