Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մերժեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի բողոքն՝ ընդդեմ գլխավոր դատախազի անգործության:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ դատարանի դատական նիստերի դահլիճում գտնվող Կարող Եղնուկյանի ընտանիքի անդամներին եւ աջակիցներին բարկացրեց դատարանի այս որոշումը եւ նրանք դատարանի անվանեցին «իշխանությունների կատարածու»:

ԿարոԵղնուկյանի ընտանիքի անդամները դատարան էին եկել «Մենք քեզ հետ ենք», «Հայրենասեր հանցագործ» եւ «Ազատություն քաղբանտարկյալ Կարոյին» գրությամբ պաստառներով:

Դատական նիստին ներկա չէր դատախազը:

Կարո Եղնուկյանին նրա ընկերներն ու ընտանիքի անդամները դատական նիստերի դահլիճում դիմավորեցին ծափահարություններով:

Նշենք, որ փաստաբանը բողոք է ներկայացրել՝ պահանջելով պարտավորեցնել գլխավոր դատախազին կատարել իր գործառույթները: Նա ըստ փաստաբանի, մերժելով իրենց ներկայացրած բազմաթիվ միջնորդությունները, անգործություն է դրսեւորել ինչպես «Սասնա ծռեր» խմբի, այնպես էլ խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի գործերով:

Փաստաբանը մեղադրանքը կեղծ ու անհիմն է համարում: