ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Արծվիկ Մինասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Արծվիկ Մինասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար»:

Նշենք, որ Արծվիկ Մինասյանը մինչ այդ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարն էր: Իսկ Բնապահպանության նախարարի պաշտոնակատարը Արամայիս Գրիգորյանն էր: