ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Դավիթ Լոքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Դավիթ Լոքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարար: