Այն լուրերը, թե Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանը գնում է ընտրողների ձայները, մերկապարանոց են:  Այդ մասին սեպտեմբերի  27-ին Ազգային Ժողովում հայտնել է խորհրդարանի փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը` մեկնաբանելով իր` Բալասանյանի շտաբի  հայտարարությունը: 

Իր հայտարարության մեջ, հավելել է նա, Բալասանյանի շտաբը  հերքել է որոշ ԶԼՄ-ների մերկապարանոց հայտարարություններն ընտրողներին գնելու եւ այլ անթույլատրելի խախտումների մասին:  «Իմ կողմից ուզում եմ դարձյալ ընդգծել. մենք ընդհանրապես կարիք չունենք ընտրություններում նման անօրինական միջոցներով հաղթելու», - հավելել է Նաղդալյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 2-ին Գյումրի եւ Վանաձոր քաղաքների ավագանու խորհուրդների ընտրություններն առաջին անգամ կընթանան համամասնական ցուցակներով: Հաղթող քաղաքական ուժը կկարողանա քաղաքապետ նշանակել: