Երեւան-Արմավիր ճանապարհի 33-րդ կմ-ին, սեպտեմբերի 27-ին, ժամը 18.15-ի սահմաններում, «KCSCO» մակնիշի մոտոցիկլետը բախվել է համընթաց երթեւեկող «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: