Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով 84 թեկնածուներից 30-ն արդեն հրաժարվել են դատարանում երդվյալ ատենակալ լինել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պատմությունը կրկնվում է: Շատերը հրաժարվում են ընտանեկան եւ այլ հանգամանքների պատճառով: Արդեն 30 մարդ»,- ասել է փաստաբանը:

Դատարանը պետք է 12 հիմնական եւ 6 պահեստային երդվյալ ունենա:

Անցյալ անգամ 52 թեկնածուներից հրաժարվել էին 45-ը: