Չի բացառվում, որ առաջիկայում էլի լինեն ընկերություններ, որոնք կազմակերպեն համերգներ եւ դրանք չեղյալ հայտարարեն ոչ բավարար քանակի տոմսերի վաճառքի դեպքում, եթե վերահսկողություն չսահմանվի այս ոլորտում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Ռամազոտտին, հետո Լենինգրադը: Լենինգրադի դեպքում ասացին՝ պլանավորած տոմսերի քանակը չի վաճառվել: Նույնն է, որ մենք ինքնաթիռի տոմս գնենք, ավիափոխադրողն ասի՝ պլանավորել էի, որ ինքնաթիռով պետք է թռչի 40-50 մարդ, բայց 30-ն եք, չեք թռչելու ձեր փողերը հետ կտանք: Չի բացառվում, որ ինչ-որ մեկն էլ որոշի խաբել մարդկանց, որոնք տեղյակ չեն, որ Ռեյ Չարլզը մահացել է, ասի՝ Չարլզին ենք բերելու Հայաստան, ինչ տոմս վաճառվի, փողերը վերցնի, գնան երկրից»,- ասաց Բաբկեն Պիպիոյանը:
Լուծումը, ըստ Պիպոյանի՝ ոլորտը վերահսկելն ու համապատասխան ընթացակարգեր մշակելն է: Դրանց բացակայություն է, նրա խոսքով, ստեղծել նման վիճակ:




























