Լիբանանի խորհրդարանը չորեքշաբթի դարձյալ չի կարողացել երկրի նախագահ ընտրել քվորումի պակասի պատճառով եւ քվեարկությունը տեղափոխել է հոկտեմբերի  31-ին:

Լիբանանն առանց նախագահի է ապրում 2014 թվականից ի վեր, երբ ավարտվել է Միշել Սուլեյմանի ժամկետը: Երկրի սահմանադրության համաձայն, խորհրդարանն այդ պաշտոնի համար ընտրում է քրիստոնյա-մարոնիթների համայնքի ներկայացուցչի: 

Sputnik գործակալությունը, խորհրդարանի ղեկավար Նաբիհ Բերրիին վկայակոչելով, հայտնում է, որ չորեքշաբի նիստին   51 պատգամավոր է ներկայացել: Քվորումի համար պակասել է եւս 35 խորհրդարանականի ներկայությունը:

Նախագահական ճգնաժամի պատճառը քաղաքական ուժերի տարաձայնութուններն են թեկնածուների առումով: