Եգիպտական Զակազիկ նահանգի դատարանը 40 մարդու է ցմահ բանտարկության դատապարտել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապերի համար, հայտնում է Ալ Ֆաջր թերթը:
Դատապարտյալներին մեղադրել են ահաբեկչական խումբ ստեղծելու, Իրաքում ու Սիրիայում ԻՊ բջիջների հետ կապերի, Եգիպտոսի տարածքում զինվորականների ու ոստիկանության դեմ ահաբեկչություն ծրագրելու մեջ:





























