Անհրաժեշտ է ուսումնասիրել Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատանքի արդյունավետությունը: Այս մասին սեպտեմբերի 29-ին Կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա նշել է, որ այդ հարցը բարձրացվել է սպառողների իրավունքնեի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների եւ գործարարների հետ կայացած վերջին հանդիպման ժամանակ: Այդ կապակցությամբ վարչապետը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարել է ուսումնասիրել հարցը: «Մասնավորապես, խնդրում եմ պարզել, թե որքանով է նպատակահարմար, որ այդ հաստատությունում փորձարկությունների լաբորատորիա լինի, թե ավելի ճիշտ է, որ այն անկախ լինի»,- ասել է Կարապետյանը: