Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 28-ից 29-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը:

Բացահայտվել է գողության 12, խարդախության 5, յուրացման 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման եւ համակարգչային հանցագործության 2-ական, կողոպուտի, հարկերից խուսափելու եւ խուլիգանության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: