ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում տարածաշրջանային այցի շրջանակներում կայցելեն Երեւան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը;

Նա հիշեցրել է, որ իր վերջին հայտարարության մեջ համանախագահները մտադրություն էին հայտնել մոտ ապագայում այցելել տարածաշրջան:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովը նույնպես անդրադարձել է առաջիկա այցի մասին հարցին՝ ասելով, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բանակցությունների եւ հանդիպումների արդյունքում որոշում կկայացվի Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման տեղի եւ ժամկետի մասին: