Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է տվել Իսպանիայից անկախանալու հանրաքվեի անցկացմանը, հայտնում է The Local-ը:
Այսպիսով՝ օրենսդիրները պաշտպանել են Կատալոնիայի վարչապետ Կարլոս Պուչդեմոնտ Կասամաժոյի առաջարկը: Նրան այդ քայլին դրդել էր ծայրահեղ ձախակողմյան «Ժողովրդական միասնության թեկնածուներ» կուսակցության ճնշումը: Կուսակցությունը հանրաքվե էր պահանջել շրջանային բյուջեի աջակցության դիմաց:
Պուչդեմոնտի խոսքով՝ հանրաքվեն կկայանա 2017-ի սեպտեմբերին՝ անկախ այն հանգամանքից, թե Մադրիդը հավանություն կտա, թե ոչ:
Նշենք, որ Իսպանիայի սահմանադրական դատարանն անցյալ տարի արգելել էր Կատալոնիայում հանրաքվե անցկացնելը:





























