ԱՄՆ-ում 3-ամյա տղան, հնարավոր է, գնդակահարել է 1.5 տարեկան եղբորը: Ողբերգությունը տեղի է ունեցել Ջորջիա նահանգի Մաքդոնո քաղաքում: Այս մասին հաղորդում է Fox5-ը:

Ոստիկանության տվյալներով՝ ողբերգության պահին երեխաների ծնողներն ու տատիկը եւ պապիկը տանն են եղել: Ընտանիքի անդամներից մեկին պատկանող ատրճանակը ննջարանում է եղել:

Իրավապահները տեղի ունեցածի երկու վարկած են ուսումնասիրում. կա՛մ երեխային պատահաբար եղբայրն է գնդակահարել, կա՛մ փոքրիկն ինքն է կրակել իր վրա: