Մեծ Բրիտանիայի Նորֆոլք կոմսությունում թեթեւշարժիչային օդանավի աղետի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, եւս մեկը հիվանդանոց է տեղափոխվել:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 3.30-ին: Փրկարարները զոհվածի մարմինը գտել են օդանավի բեկորների մեջ: Ականատեսների վկայությամբ՝ օդանավը սկսել է իջնել, հետո հանկարծ պայթյուն է լսվել:





























