Հոկտեմբերի 2-ին, ժամը 20.30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան հարվածել է ձիուն. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 21-րդ կմ-ին «Mercedes E» մակնիշի 23 GG 333 պ/հ (վարորդ՝ 1994 թ. ծնված) եւ «Opel Astra G» մակնիշի 35 AD 244 պ/հ (վարորդ` 1990 թ. ծնված) ավտոմեքենանները հարվածել են 2 ձիու, որոնք սատկել են:

Փրկարարները ձիերի լեշերը դուրս են բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից: