Երեւանի Կոնգրես հյուրանոցի 6-րդ հարկից սեպտեմբերի 7-ին ընկած ու մահացած կինը տառապել է հոգեկան հիվանդությամբ, ինքնասպանություն է գործել։ Այս մասին պարզվել է նրա մահվան դեպքով անցկացված քննությամբ։ 

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայունից NEWS.am-ին հայտնեցին, որ այդ պատճառով մերժվել է քրեական գործի հարուցումը ինքնասպանության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով։

Հիշեցնենք, որ Սիրիայի քաղաքացի, 32-ամյա Արշալույսը հյուր էր գնացել իր բարեկամներին, երբ դեպքը պատահել էր։