ՀԱՀ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է օգտագործել Յոհանեսբուրգի համալսարանի մոտ ուսանողների ցույցը ցրելու համար, հայտնում է Reuters–ը։

Գործակալության տեղեկություններով՝ մոտ 100 ուսանող բողոքի ակցիա է կազմակերպել ուսման բարձր վճարի եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում արդեն ավելի քան 2 տարի շարունակվող անհավասարության դեմ։

«Նախօրեին մեր աշխատակիցների դեմ գործադրված ագրեսիայի պատճառով մեզ այլ ելք չէր մնում, քան համալսարանի մոտ ոստիկանական ջոկատներ տեղակայելը»,– մեջբերում է գործակալությունը համալսարանի ներկայացուցչի խոսքը։

ՀԱՀ–ում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն ավելի քան մեկ ամիս։ Ցուցարարները պահանջում են անվճար միջնակարգ եւ բարձրագույն մասնագիտական կրթություն։