2016-ի վերջին Հայաստանի արտաքին պարտքը կկազմի ՀՆԱ 54.4 տոկոսը։ Այս մասին հոկտեմբերի 4-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողներին ասել է նախարար Վարդան Արամյանը։
Կառավարության արտաքին պարտքը 2016-ի վերջին կկազմի 4.4 մլրդ դոլար, ԿԲ պետպարտքը՝ եւս 532 մլն։ Այլ խոսքով՝ գումարային արտաքին պարտքը կկազմի մոտ 5 մլրդ։ Ներքին պարտքը մինչեւ տարեվերջ ակնկալվում է 934 մլն դոլարի չափով, այլ խոսքով՝ ընդհանուր պետական պարտքը կազմելու է 5.9 մլրդ։
ՀՆԱ–ի նկատմամբ արտաքին պարտքի հարաբերակցությունը կկազմի մոտ 49 տոկոս, իսկ գումարային պարտքի հարաբերակցությունը՝ 54.4 տոկոս։





























