Վանաձորում կա իշխանափոխության իրական հնարավորություն։ Այս մասին հոկտեմբերի 4-ին խորհրդարանում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Մենք բացառիկ հնարավորություն ունենք։ Վանաձոր քաղաքում տեղական ինքնակառավարման մակարդակով մենք կարող ենք ձեւավորել բազմակուսակցական քաղաքային իշխանություն, իսկ ՀՀԿ–ն երկար տարիներ անց առաջին անգամ կդառնա ընդդիմադիր ուժ։ Մենք կարող ենք միասին սկսել եւ իրականացնել ծրագրեր՝ հանուն Վանաձորի եւ վանաձորցիների»,– նշել է Մարուքյանը։
Հիշեցնենք, որ Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները ստացել էին 18 մանդատ, իսկ ՀՀԿ–ն՝ 15։





























