Արարատի մարզի բնակիչ Հ. Գրիգորյանը մեղադրվում է մանրադրամ խոստանալով 7-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրանքի՝ Հ. Գրիգորյանը 2015թ. օգոստոսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, իրենց հարեւանությամբ բնակվող, 14 տարին չլրացած 2009թ. ծնված Է. Ա. անօգնական վիճակն օգտագործելով, համոզված լինելով, որ մանկահասակության պատճառով նա չի գիտակցում իր հանցավոր գործողությունների բնույթը, մանրադրամ խոստանալով շահագրգռել է եւ կանչել իրենց բակ, այնուհետեւ տարել իրենց տնամերձ հողամասի վերջնամասում գտնվող ծառերի տակ, եւ սեռական ոտնձգություններ է կատարել։

Նա կալանավորված է: