ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա  Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն խաղողի հումքով ալկոհոլային խմիչքների արտահանումների հետ կապված բանակցություններ վարելու նպատակով:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի Դաշնության ներմուծող եւ առեւտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: