«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, այցելել է Ավան վարչական համայնքի Ծարավ Աղբյուր փողոցում կառուցվող ուսումնամարզական համալիրի շինհրապարակ:
Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վարդան Հարությունյանը շրջել է շինհրապարակում, տեղում ծանոթացել աշխատանքի ընթացքին, որն իրականացվում է շինարարական մեծ ծավալով, դիտարկումների արդյունքում համապատասխան հաձնարարականներ տվել ծրագրի պատասխանատուներին:
Շինարարությունը, որի հիմնարկեքի արարողությանը մասնակցել էր նաեւ «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը,մեկնարկել է այս տարի:
Համալիրը կառուցվելու է ամենաժամանակակից տեխնոլոգիաներով, որտեղ գործելու են մանկապարտեզ, դպրոց, լողավազան, բազմաֆունկցիոնալ մարզասրահ, սահադաշտ, Հայաստանում հայտնի մարզաձեւերի համար նախատեսված սրահներ:
Նախագծի շինարարությունը, որի նախնական արժեքը կազմում է 49,3 մլն ԱՄՆ դոլար, ամբողջությամբ իրականացվում է «Գազպրոմ» ՀԲԸ կողմից:
Այս համալիրը այն խոշոր նախագծերից է, որն իրագործվում է Հայաստանում «Գազպրոմ» ՀԲԸ աջակցությամբ՝ «Գազպրոմը՝ երեխաներին» լայնածավալ ծրագրի շրջանակում եւ ունի բացառապես սոցիալական ուղղվածություն եւ իր բազմաֆունկցիոնալ հնարավորություններով համալիրը աննախադեպ է հանրապետությունում:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)




























