«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ընտանի կատուներին արգելել է բազմանալ: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Iraqi News-ը:

Խմբավորման Կենտրոնական օրենսդրական հանձնաժողովի հրապարակած կանոնի համաձայն՝ Մասուլում կտրականապես արգելվում է տներում կատուներ բազմացնել: Օրենքը խախտած բնակիչները կպատժվեն:

ԻՊ-ի Կենտրոնական հանձնաժողովը կազմված է ազդեցիկ մոլլաներից եւ բարձրաստիճան իսլամականների: Հայտնի չէ, սակայն, թե կատուներն ինչու են զրկվել իսլամականների բարեհաճությունից: