Ռուսաստանցի եւ ամերիկացի գիտնականների համատեղ հետազոտությունն օգնել է պարզել ամենամեծ դինոզավրին, որն ապրել է ժամանակակից Միջին Ասիայի տարածքում: Ըստ նրանց՝ ամենամեծ դինոզավրերը հարյուր տոննա կշռող տիտանոզավրերն են եղել: Այս մասին գրում է Oane-ն:

Որակյալ հետազոտություն կատարելու համար մասնագետներն ուսումնասիրել են Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի տարածքում հայտնաբերված զուրոպոդի մնացորդները, որոնք մեզոզոյան դարաշրջանի վերջին շրջանի խոշորագույն բուսակեր դինոզավրերից են:

Խոշորագույն դինոզավրերը 100 մլն տարի առաջ բնակվել են նաեւ Հարավային Ամերիկայի եւ Արեւելյան Ասիայի տարածքում: Գիտնականների կարծիքով՝ տիտանոզավրերը երկարակյաց են եղել: