Ամեն տարի հոկտեմբերի 6-ին ամբողջ աշխարհում նշվում է Բնակության վայրերի պահպանման համաշխարհային օրը՝ միջազգային տոն, որը կոչված է մարդկության ուշադրությունը գրավելու Երկրի կենդանական աշխարհի բնակության միջավայրի պահպանության խնդրին: Տոնը սահմանվել է 1979 թվականին Եվրոպայի վայրի բնության եւ բնակության բնական միջավայրի պահպանության Բեռնի կոնվենցիայի շրջանակում:

Այս օրը ամբողջ մարդկությանը հիշեցնում է, որ բոլորս միայն բնության մի մասն ենք եւ ունեցած ամեն ինչով պարտական ենք բնությանը, այն ուղղված է միջազգային հանրության ուշադրությունը գրավելուն շրջակա միջավայրի վրա մարդածին գործոնի կործանարար ազդեցությանը:

Օրվա շրջանակում ամբողջ աշխարհում բնապահպանական եւ էկոլոգիական տարբեր կազմակերպությունների ուժերով տեղի են ունենում էկոլոգիական ուղղվածության տարբեր միջոցառումներ, որոնք կոչ են անում ամբողջ միջազգային հանրությանը մտածել մեր մոլորակի բնական հարստություններին խնամքով վերաբերվելու եւ պահպանելու մասին, ինչպես նաեւ պայմաններ ստեղծել բնակության եզակի վայրերը պահպանելու համար, որոնք տարեցտարի ավելի ու ավելի են պակասում: