«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» apahwvag8akan ՓԲԸ խորհրդի որոշմամբ Արեւշատ Մելիքսեթյանը նշանակվել է ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում: Նա կփոխարինի ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանին, ով ՀՀ նախագահի հրամանագրով 2016թ. սեպտեմբերի 27-ից ստանձնել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը:

Լեւոն Ալթունյանի ղեկավարման 20 տարիների ընթացքում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն փոքր ապահովագրական ընկերությունից դարձել է ՀՀ բոլոր խոշոր բնակավայրերում ավելի քան 40 գրասենյակ, շուրջ 1500 գործակալ եւ 250 աշխատակից ունեցող Հայաստանի ապահովագրության ոլորտում համակարգային կարեւորություն ունեցող, միջազգային մակարդակի ապահովագրական ծառայություններ մատուցող կառույցի:

Արեւշատ Մելիքսեթյանը, ստանձնելով Ընկերության ղեկավարումը, կապահովի ապահովագրության ոլորտում բարձրորակ եւ միջազգային ստանդարտներին համապատասխանող ծառայությունների մատուցման արդեն իսկ որդեգրված  քաղաքականության շարունակականությունը:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն շուկայում հայտնի է ոչ միայն իր զարգացման եւ առաջընթացի բարձր տեմպերով, այլեւ ուժեղ եւ կայացած թիմով, որում առաջին հերթին գնահատվում է գիտելիքը, պրոֆեսիոնալիզմն ու ձգտումը: Պատահական չէ, որ նորանշանակ տնօրենը, լինելով տնտեսագիտության թեկնածու եւ ապահովագրական ոլորտում հայտնի մասնագետ, այսօր էլ շարունակում է իր կրթությունը Քեմբրիջի համալսարանում:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի հիմնադիր, ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նշել է. «Հանգիստ եմ ինչպես «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի ապագայի, այնպես էլ ընկերության կողմից ստանձնած ռիսկերի հուսալի կառավարման համար, քանզի ինձ փոխարինում է ազնիվ, բանիմաց, փորձառու մասնագետ, ով իմ համախոհն է: Ավելի քան տասը տարի է, ինչ ճանաչում եմ Արեւշատին, ով ոչ միայն ապահովագրության բացառիկ գիտակ է, այլեւ իրական առաջնորդ: Համոզված եմ, որ նրա ղեկավարությամբ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն կշարունակի իր առաքելությունը եւ կնպաստի Հայաստանում ապահովագրական մշակույթի հետագա զարգացմանը»:

«Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն Արեւշատ Մելիքսեթյանը կստանձնի գործադիր տնօրենի պարտականությունները ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվելուց հետո։ Մինչ այդ նա կհանդիսանա գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Արեւշատ Մելիքսեթյանի մասին

Կրթություն

1999 – 2004թթ․ -  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Ապահովագրական գործ, Ապահովագրական ընկերությունների կառավարման բակալավրի կոչում

2004 – 2007թթ․ -  ՀՀ Ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ, ասպիրանտուրա

2009 – 2011թթ․ -  Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Բիզնես կառավարման Մագիստրատուրա Մարքեթինգ եւ Վաճառք ուղղությամբ

2015 – առ այսօր - Քեմբրիջի համալսարան, Judge Business School-ի Գործադիր բիզնեսի կառավարում մագիստրատուրա (Executive MBA)

Աշխատանքային փորձ

Հունվար 2007թ․ - Սեպտեմբեր 2016թ․ - ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ Գործադիր տնօրենի առաջին տեղակալ (վաճառքների եւ գույքային հատուցումների գծով)

Սեպտեմբեր 2002թ․ - Հունվար 2017թ․ - ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ Գույքի եւ բեռների ապահովագրության վաճառքի բաժնի ղեկավար

Հունիս 2001թ․- Օգոստոս 2002թ․ - ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ Վաճառքի մասնագետ

Այլ տեղեկատվություն

Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, անդամակցում է Մեծ Բրիտանիայի Chartered Insurance Institute-ին, հանդիսանում Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի անդամ։

Ամուսնացած է, ունի երկու որդի։