ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կառավարության նիստում ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին հորդորեց «Հարկային եկամուտների վարչարարության բարելավման միջոցառումների ծրագրի ու ցանկի» մասին որոշման նախագիծն ներկայացնելուց առաջ այն քննարկել գործարարների հետ:
«Բիզնեսի ներկայացուցիչների արձագանքը գիտե՞ք: Մենք Կառավարությունում որոշակի միջոցառումներ ենք ներգրավում, մտածում, որն ուղղված է բիզնեսի որոշակի շերտերի նկատմամբ, այսինքն ստվերին բերենք դաշտ, բայց մեկ- մեկ չենք մտածում՝ դա ոնց կարող է ազդել սպիտակ դաշտի վրա: Չորսօրյա ժամկետում գործարարների հետ քննարկեք, որ չդառնա գլխացավ օրինական դաշտում աշխատող գործարարի համար: Շատ դեպքերում փորձում ենք ինչ-որ մեկին դաշտ հրավիրել, չի ստացվում, բայց մնացածին գցում ենք կրակը»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նշենք, որ այս որոշման նպատակն է հարկային եւ մաքային վարչարարության արդյունքում տնտեսության ստվերային շրջանառությունների կրճատումը եւ հարկային եկամուտների համալրումը:




























