Հոկտեմբերի 5-ին, ժամը 12-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 35 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 53-ամյա Կարո Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը թիվ 73 երթուղու ավտոբուսում 26-ամյա Լիլիթ Ք.-ի պայուսակից գողացել է բջջային հեռախոսը:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: