Բիզնեսի բարեխիղճ սուբյեկտների համար դյուրին կլինի զբաղվել ներկրմամբ եւ արտահանմամբ: Հոկտեմբերի 6-ին Հայաստանի կառավարության նիստում այս մասին հայտարարել է Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունների ծրագիրը:

Մասնավորապես, մաքսայինը կթուլացնի վերահսկողությունը սահմանին, բայց այն կուժեղացնի ներքին շրջանառության պարագայում: Ուշադրության կենտրոնում կլինեն խախտումների ռիսկի բարձր մակարդակ ունեցող երկրներից ներկրվող ապրանքները: Իսկ նախապես մաքսայինին իրենց արտահանման կամ ներկրման մասին անհրաժեշտ տվյալներ տրամադրած սուբյեկտները սահմանին ավելի քիչ ժամանակ կծախսեն զննման եւ հայտարարագրման համար: