«Գազպրոմ Արմենիան» պետական բյուջեին մոտ 215 մլն դրամ կվճարի։ Այս մասին  համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 6-ին Կառավարության նիստում։

Սկզբում «Գազպրոմ Արմենիան» պետական բյուջե կմուծի մոտ 631 մլն դրամ գազատարների խնամքի միջոցների համար։ Այդ միջոցները անհատույց փոխանցվել են Հայաստանին Իրանի կառավարության կողմից 2007-ին կնքած պայմանագրով, իսկ 2008–ին փոխանցվել են «ՀայՌուսգազարդ»–ին։ Այդ միջոցներից 415 միլիոնը «Գազպրոմ Արմենիան» հետ կստանա ռուսական «Գազպրոմ»–ի եւ ՀՀ կառավարության միջեւ համաձայնության շրջանակներում։