Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 16-ին, բաժին է ներկայացել 66-ամյա Անահիտ Հ.-ն եւ ներկայացրել ինքնաշեն կրակող սարք, ինքնաձիգի փամփշտատուփ, «Ֆ1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, 5,6 մմ տրամաչափի 2 փամփուշտ եւ 5,45 մմ տրամաչափի 360 փամփուշտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը ոստիկաններին հայտնել է, որ դրանք հայտնաբերել է տան խորդանոցը մաքրելիս եւ որ պատկանել են իր հանգուցյալ ազատամարտիկ որդուն /զոհվել է 1993 թ./: