Ամերիկյան Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքից ուսանողը դպրոցական գրադարանի նկուղում 1599 թվականի Ավետարան է գտել՝ Մեծ Հայքի պատկերով:
CBSNews-ի հաղորդմամբ՝ էջերից մեկում նշվում է, որ Ավետարանը տպագրվել է Լոնդոնի հրատարակչությունում: Գրքում փայտի վրա արված բազմաթիվ բարդ փորագրություններ կան:
Պատկերազարդումներից մեկը հին ժամանակների Մերձավոր Արեւելքի քարտեզն է, որտեղ նշված են Մեծ Հայքը, Միջագետքը, Բաբելոնը:
Ավետարանը լավ վիճակում է: Փորձագետները ենթադրում են, որ այն պատկանել է անգլիացի կոլեկցիոներ Ֆրենսիս Ֆրային:



























