Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտում այս տարվա հունիսի 4-ին մահացած նորածնի դեպքով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին մահացած երեխայի ծնողները:
Ըստ իրավապահ մարմինների՝ եզրակացությունը ստացվելու էր երեք ամսվա ընթացքում, սակայն դեռեւս ոչ մի պատասխան չկա: Թե ինչու է ուշանում եզրակացությունը, հայտնի չէ:
Նշենք, որ ծնողները համոզված են՝ մանկաբույժի անփութության հետեւանքով է իրենց երեխան մահացել:
ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի խոսքով՝ նորածինն ունեցել է ներարգանդային ինֆեկցիա:
«Ծնվելուց մեկ օր հետո մահացել է: Երեխան խնդիրներով է ծնվել, ունեցել է ներարգանդային ինֆեկցիա: Դեպքն ուղարկվել է հետազոտության, ախտաբանաանատոմիական փորձաքննության արդյունքներից հետո ամեն ինչ պարզ կլինի»,-ավելի վաղ ասել էր նա:




























