Շիրակի մարզի Արթիկ քաղաքում երեկ՝ հոկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երեկ Արթիկի գերեզմանատուն տանող ճանապարհին վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Մեզ հաջողվեց պարզել, որ կրակոցներից տուժող չի եղել:

Պարզվում է՝ տղամարդկանց  միջեւ վիճաբանությունը ծագել է կովերը այգում արածացնելու պատճառով: Նրանք անասունները արածեցնելիս են եղել, որի ժամանակ մեկը մյուսին պահանջել է, որ անասուններին իր այգում չարածացնի, վիճաբանությունը թեժացել է, որի ժամամանակ այդ անձը իր մոտ եղած որսորդական հրացանից կրակոցներ է արձակել:

Բանը հասել է իրավապահների միջամտությանը, կողմերը բերման են ենթարկվել ոստիկանություն, հետո ազատ են արձակվել։

Կատարվում է քննություն: