Այս գիշեր անհայտ անձինք պայթեցրել են «Վանաձոր ՔԿՀ»  պետին պատկանող «Նիվա» մակնիշի մեքենան: Դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 02:30-ի սահմաններում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ անհայտ անձը պայթուցիկ է տեղադրել «Նիվայի» տակ, ինչի պայթելու հետեւանքով վնասվել է «Նիվայի» դիմապակին ու անիվը:  Մեքենան պատկանում է  «Վանաձոր» ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանին: Այն կայանված է եղել պատշգամբի տակ:

Դեպքի պահին մեքենայում մարդ չի եղել, տուժածներ չկան։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, չի բացառվում, որ քրեական գործ կհարուցվի: