Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 7-ից 10-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել է գողության 16, խարդախության 13,  կողոպուտի, շորթման և խուլիգանության 1-ական դեպք:

Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 7 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 1 և գողության 2 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 43 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: