Եղեգնաձորի Միկոյան փողոցում, հոկտեմբերի 9-ին, ժամը 15.45-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է հեծանիվ վարող 8-ամյա տղայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























