Իջեւան-Երեւան ավտոճանապարհին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանումէ ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Ճանապարհի 13-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես» եւ «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Վազ 2107»-ի վարորդ Վաչագան Հայրապետյանը մահացել է:
Ըստ shamshyan.com-ի Վաչագան Հայրապետյանը զինվորական էր՝ կոչումով կապիտան:




























