Կոտայքի մարզի բալահովիտ գյուղում այսօր՝ հոկտեմբերի 10-ին, տղամարդը ընկույզ հավաքելիս հոսանքահարվել եւ մահացել է:

NEWS.am-ի հետ զրույցում Բալահովիտի գյուղապետարանի աշխատակիցներից Անդրանիկ Պետրոսյանը նշեց, որ գյուղի բնակիչ 50-ամյա Գագիկ Խաչատրյանին առաջին օգնությունը ցուցաբերել են Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, սակայն, նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Գագիկ Խաչատրյանը ամուսնացած էր, ունի երեխաներ: