Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության ազգային միությունն այս տարի 10 լավագույն բրենդերին որոշելիս, անկախ փորձաքննության արդյունքում, «Լավագույն որակ» անվանակարգում հաղթող է ճանաչել «Էկո» ապրանքանիշի կորնիշոն-ճուտը:
«Արաքս թռչնաֆաբրիկան» միակ արտադող ընկերությունն է Հայաստանում, որ իրավունք է ստացել թռչնամսի արտահանում իրականացնել Մաքսային միության երկրներ եւ հարեւան Վրաստան: Թռչնաֆաբրիկան զբաղվում է ձվի եւ հավի մսի արտադրությամբ եւ վերամշակումով` ապահովելով ամբողջական արտադրական ցիկլ: Սեփական հզորություննեեւը թույլ են տալիս իրականացնել ամբողջ գործընթացը` սկսած մեկ օրեկան ճտերի աճեցումից, մինչեւ բրոյլեր ճտերի սպանդ եւ վաճառք: «Արաքս թռչնաֆաբրիկան» հանդիսանում էՀայաստանի շուկայում իր ոլորտը ներկայացնող ընկերություններից բացարձակ առաջատար:
ԲՐԵՆԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Կազմակերպությունը հիմնադրվել է 1978թ-ին` «Ջրառատ» թռչնաֆաբրիկայի հիմքի վրա, որը ոչ միայն հանրապետությունում, այլ նաեւ ամբողջ Անդրկովկասում հանդիսանում էր խոշորագունը:2001թ-ին թռչնաֆաբրիկան ընդգրկվեց X-Group միջազգային ընկերության կազմի մեջ: Սա սկիզբ դրեց արտադրական սարքավորումների ու հոսքագծերի վերազինմանը: Այդ նույն տարվա ընթացքում սկիզբ դրվեց նաեւ «Արաքս» ապրանքանիշիթռչնամսի արտադրությանը: Կարճ ժամանակում այն ձեռք բերեց սպառողների վստահությունը: Իսկ 2003թ-ին Մոսկվայում կայացած թռչնաբուծական ու թռչնամսի վերամշակման միջազգային ցուցահանդեսին ներկայացնելով բրոյլերներ եւ հավի մսից կիսաֆաբրիկատներ՝ ապրանքանիշն արժանացավ Գրանպրիի եւ «Куриный король» պատվավոր կոչմանը: 2009թ-ի օգոստոսին, հաշվի առնելովշուկայի պահանջարկը, մեծածավալ ներդրումների ու վերազինման շնորհիվ թռչնաֆաբրիկան ներակացավ սպառողին նաեւ ին նոր «Էկո» ապրանքանիշով: Այն նոր չափանիշ սահմանեց սննդի ոլորտում: Ներկայումս ընկերությունը շարունակում է ավելացնել արտադրության ծավալները` ընդլայնելով առաջարկվող արտադրանքի տեսականին: Թողարկվում է կիսաֆաբրիկատների մեծ տեսականի եւ մեկնարկել է երշիկեղենի եւ ծխեցրած հավերի արտադրությունը:
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ եւ ՈՐԱԿ
Արտադրական տարածքները գտնվում են Արարատյան գեղատեսիլ դաշտավայրում: Հենց այստեղ է արտադրվում բարձրորակ եւ էկոլոգիապես մաքուր բնական արտադրանք: Ինչպես ասում է ընկերության գլխավոր տնօրեն Ցոլակ Մազմանյանը, թռչնաբուծարանի ժամանակակից սարքավորումները, վերամշակող լավագույն տեխնոլիգիաները, ինչպես նաեւ կեր արտադրող սեփական գործարանն ու լաբորատորիան ընկերության հաջողության գրավականն են:
Վերջերս սպանդանոցի արտադրամասը համալրվեց ՀՀ ում եզակի հանդիսացող եվրոպական նոր օդակաթիլային պաղեցման հոսքագծով: Այն թույլ տվեց նվազագույնի հասցնել թռչնամսում առկա ջրի քանակությունը, բարձրացնել միկրոբիոլոգիական անվտանգությունը եւ էլ ավելի բարձրացնել մսի օրգանոլեպտիկ հատկուրյունները: "Արաքս թռչնաֆաբրիկան" օգտագործում է առանց հորմոնալ հավելումների եւ աճի խթանիչների կերեր: Այստեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող իրենց գործի գիտակ մասնագետներ, արտադրության բոլոր փուլերում խստորեն պահպանվում են սանիտարահիգիենիկ նորմերը: Այս ամենը միասին հնարավորություն է տալիս ստանալ որակյալ եւ անվտանգ արտադրանք: Ընկերության քաղաքականությունը ամբողջությամբ համապատասխանում է իր կարգախոսին` «Առողջ սնունդ` առողջ ապագա»:




























